Հովհաննիսյան Պարույրը, մասնավորապես, խոստովանել էր. «ԵՄ-ի հետ աշխատանքն աննախադեպ ինտենսիվ է եղել, և բոլոր ուղղություններով առաջընթաց կա, բայց մի հարցում՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Միության առանձին անդամների հետ հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրական լինելուց։ Դա վիզաների հարցն է»: Ըստ Պարույրի՝ ոչ միայն չկա առաջընթաղ, այլև նույնիսկ էական հետընթաց է գրանցվել: Պարզվում է՝ Եվրպացիներն իրենց դռները ոչ մի կերպ չեն ցանկանում բացել ո՛չ հայ ուսանողների, ո՛չ պաշտոնյաների, ո՛չ էլ ուղղակի պարզ քաղաքացիների առաջ: Պարզ հանգստի մեկնելը գրեթե անհնար է դարձել:
Սա բավական խոսուն խոստովանություն է, քանի որ հստակեցնում է ՔՊ-ական քարոզչության, տխմար լոլոների իրական բնույթը: Հարց՝ եթե Եվրոպան պատարստ է ՌԴ-ից երես թեքող Հայաստանին ընդունել սեփական գիրկը, ինչո՞ւ է հապաղում վիզաների ազատականացման հարցում, չէ՞ որ դա այն ամենավառ ցուցիչն է, որից պարզ է դառնում, թե որքանով է այս կամ այն երկիրն իրականում մոտ Արևմուտքին իրականում:
Եվրոպացիները երբեք էլ վիզային խիստ ռեժիմը չեն թուլացնելու կամ չեն վերացնլեւո, երբեք Հայաստանին ԵՄ չեն ընդունելու, այլ ինտեգրելու են Թուրքիային՝ Կովկասը դարձնելու ՆԱՏՕ-ի հետնաբակ: Նրանց պետք չեն հայերը, նրանք իրենց մոտ եղած փախստականների հարցերը չեն կարողանում լուծել, նույն Ֆրանսիան օրեցօր Մարոկկո է դառնում, Գերմաիան՝ Թուրքիա, Անգլիան՝ Հնդկաստան և այսպես շարունակ: Այս տեմպերով եթե շարունակվի, ապա մի քանի տասնամյակ հետո հնարավոր կլինի ստեղծել նույնիսկ եվրոպական խալիֆայություն՝ պրոյեկտ, որը, ի դեպ, փորձում են առաջ մղել որոշ գլոբալ ուժեր:
Բայց մի՞թե այս իրողություններն անհանգստացնում են իշխանություններին: Նրանք իրենց դավաճանական գործառույթն են կատարում՝սեփական ձեռքով սրելով հայ ժողովրդի դահիճների կացինը՝ նրանց ներքինին դատռնալու երազանքով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/363
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել