Hraparak.am-ը գրում է․

ՌԴ նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ համաձայն է եղել Ալեքսեյ Նավալնիի փոխանակմանը: Այս մասին ռուսական պետության ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

«Պարոն Նավալնիի կյանքից հեռանալուց մի քանի օր առաջ ինձ որոշ գործընկերներ և ոչ վարչակազմի աշխատակից որոշ մարդիկ ասացին, որ գաղափար կա պարոն Նավալնիին փոխանակել որոշ մարդկանց հետ, ովքեր գտնվում են արևմտյան երկրներում ազատազրկման վայրերում: Դուք կարող եք հավատալ ինձ, կարող եք` ոչ, այն մարդը, որը դիմել էր ինձ, խոսքը դեռ չէր ավարտել, երբ ես ասացի` համաձայն եմ»,-ասել է ՌԴ առաջ նորդը։

Պուտինը նշել է, որ համաձայն է եղել միայն մեկ պայմանով, որ փոխանակումից հետո Նավալնին երբեք չվերադառնա Ռուսաստան:

Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Հարփում (ՅԱՆԱՈ) հատուկ ռեժիմի գաղութում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել