Մոսկվայի ժամանակով 13։32-ի (Երևանի ժամանակով՝ 14։32) դրությամբ՝ Ռուսաստանում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ՌԴ քաղաքացիների 40,05 տոկոսը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները մեկնարկել են երեկ՝ մարտի 15-ին, և տևելու են երեք օր՝ ավարտվելով մարտի 17-ին։

Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում ու Չուկոտկայում՝ մարտի 14-ին Մոսկվայի ժամանակով 23։00-ին, իսկ ուրբաթ՝ մարտի 15-ին, ժամը 09։00-ից իրենց աշխատանքն են սկսել ՌԴ ամենաարևմտյան շրջանի՝ Կալինինգրադի մարզի ընտրատեղամասերը։

Վերջին տվյալներով՝ քվեարկել է արդեն գրեթե 2,6 միլիոն ռուսաստանցի։ ՌԴ նախագահի թեկնածու և պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում քվեարկել է առցանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել