Armenpress.am-ը գրում է.
Ադրբեջանի հետ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:
Աննա Գրիգորյանն Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել Ալիևի հայտարարությունն այն մասին, թե 2018-ին Հայաստանում իշխանության եկած կառավարությունը խոստացել է գնալ տարածքային զիջումների:
«Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ: Դրանք եղել են տարածքներ զիջելու բանակցություններ: Չգիտեմ, թե ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու ՀՀ հանրությանը, բայց կարծում եմ, որ բոլորը արդեն կարող են ակնհայտորեն հասկանալ, որ այդ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,-ասաց Միրզոյանը: