
Վարդապետյան Աննան փորձել է թողնել անաչառ դատախազի տպավորություն՝ ջանալով այդպիսին ներկայացնել նաև Նիկոլի կառուցած այն համակարգը, որի միակ դիրեժորը Աշոտիկի պապան է՝ սկսած 2018-ից: Բայց մյուս հարցն է ծագում՝ արդյոք Հովիկն առհասարակ կհայտնվե՞ր այս կեղտոտ պատմության կիզակետում, եթե Նիկոլը նրանից վտանգ չզգար իր համար: Այսինքն՝ գլխավոր հարցը ոչ թե Վարդապետյան Աննայի գալ-չգալն է ԱԺ, այլ՝ այն, թե արդյոք նման պատմություն կբստրվե՞ր՝ Հովիկին պատասխանատվության ենթարկելու համար:
Իհարկե, չէր բստրվի. Հայաստանում գործում է մի պետական ռեպրեսիվ մեքենա, որի անիվների տակ ընկնում են բացառապես նրանք, ովքեր ՔՊ-ի ու դրա կողմից վարվող քաղաքականութան հետ հաշտ չեն: Մնացյալը տեխնիկայի հարց է. եթե ուզեն, կարդարացնեն, կուզեն՝ կախաղան կհանեն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3902
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել