Ընդդիմությունը որևէ կոնկրետ քայլ հիմնականում չի արել, որպեսզի կանխի Նիկոլ Փաշինյան կոչվող արհավիրքը: Ասել Շարմազանովի` բացի էմոցիոնալ ճիչերից ու արդարություն պահանջող մտքերից ուրիշ բան տեղի չի ունեցել... Ցանցերում ենք միայն մինչև Բաքու հասնում, Նիկոլին թաղում, Արցախ ու Նախիջևան ազատագրում, իսկ գետնի վրա ի՞նչ ենք անում` կոչեր, կենացներ, կանխատեսումներ, պարզապես կանխող չկա...
Ու եկեք անկեղծ լինենք, համենայնդեպս այսօրվա դրությամբ, որպես հասարակություն պարտվել ենք և՛ Նիկոլին, և՛ իր տերերին: Մեկ այլ հասարակությունում այսպիսի հանցագործություններից, ոճրագործություններից ու դավաճանություններից հետո, որևէ ղեկավար իր թիմի հետ միասին իշխանության չէր լինի, էլ չեմ ասում ողջ կլինե՞ր արդյոք:
Կամ մենք կլսենք Նիկոլ Փաշինյանի խռխռոցը, կամ Հայաստանի, բայց այն, որ այսօրվա դրությամբ մենք պատրաստ չենք պետություն ունենալուն, կարծում եմ` փաստ է: Եթե պատրաստ ենք, ապա ինչու՞ են սրանք դեռ իշխանության կամ ինչու՞ են Բաքվի բերդերում «մեռնում» Արցախի ռազմաքազաքական ղեկավարությունն ու մեր ռազմագերիները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid02tqf4ZjqrL6zYjdupa1tFTKGoSeR56sDgpJfEDiKiQAForbcHDCXASFA6wjCGCnx3l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել