Ավելի վաղ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ էր արել Ուկրաինային բարձրացնել սպիտակ դրոշը և սկսել բանակցությունները։
«Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում Գուայդոյին (Վենեսուելայի ընդդիմության կողմից հռչակված նախագահ Խուան Գուայդոն-Խմբ.), նույն ծաղրածուն է, նույնքան կոպիտ և պարտված, որքան Գուայդոն, նույնքան վնասակար իր ժողովրդի համար, որքան Գուայդոն: Ես՝ որպես հավատացյալ մարդ, կարող եմ ամբողջ սրտով ասել, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իրավացի է: Վենեսուելան անկեղծորեն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու Պապի կոչի խոսքերին», - ասել է Մադուրոն իր «Մադուրոյի հետ +» հաղորդման ժամանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել