Պարզվում է՝ Էստոնիայում Սիմոնյան Ալենը հանդիպել է տեղի պառլամենտականների հետ ու համոզվել, որ Արևմուտքը մտադիր է հետայսու ևս սատարել Հայաստանում «ժողովրդավարության» ամրապնդմանը: Այդ վստահության համար հիմք է ծառայել էստոնացիների՝ Ալենին ուղղված այն կոմպլիմենտը, թե Հայաստանի ժողովրդավարությունն այնքան հասուն է, որ հետ չի մնում անգամ այդ հարցում առաջամարտիկ համարվող երկրներից:
Ալենին ակնհայտորեն խաբել են, «գլխի տակ փափուկ բարձ դրել», քանի որ Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող համարվել ժողովրդավար հենց միայն այն պատճառով, որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան անհամար: Զորօրինակ՝ Արմեն Աշոտյանը, որին պարզ չէ, թե ինչու են ստորաբար բանտված պահում:
Բայց պետք է հասկանալ, թե ինչն է Ալենին իրականում ոգևորում: Էստոնացիների կոմպլիմենտներն Ալենի համար էական նշանակություն ունեն ոչ թե Հայաստանի ճակատագրի առումով, այլ սեփական իշխանությունը պահելու իմաստով: Ալենը եվրոպացիներին լսել ու համոզվել է, որ Արևմուտքը Հայաստանը ՌԴ-ից պոկելու ու Թուրքիայի տակ շպրտելու գործը շարունակում է վստահել ՔՊ-ին, ինչը նշանակում է, որ ՔՊ-ն իշխանությունը կորցնելու վտանգի առաջ դեռևս չի կանգնի՝ անկախ նրանից, թե այստեղ ընդդիմությունը քանի հարյուր հազար մարդու դուրս կբերի: Դուրս կբերեն, Նիկոլն էլ մսաղաց կսարքի, բայց իշխանությունը չի զիջի, իսկ Արևմուտքն էլ, որի ստրատեգիական ծրագիրը Կովկասում ՌԴ-ին Թուրքիայով փոխարինելն է, աչք կփակի ու կոտորածից հետո անգամ Ալենին դեմոկրատ կհռչակի: Եվրոպացիները պրագմատիկ տղերք են ու բացարձակապես թքած ունեն, թե 3 մլն բնակչություն էլ չուենցող մի փոքրիկ երկրում ինչ իրավիճակ է իրականում տիրում, քանզի գերխնդիրն այդ աննշան երկրի դավաճան իշխանություններին սեփական աշխարհաքաղաքական պլանների համար օգտագործելն է,իսկ թե ինչ կլչինի երկրի հետ հետագայում, ոչ մեկին չի «քորում»:
Նիկոլին «քորո՞ւմ է», որ եվրոպացուն «քորի»…

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/326
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել