ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում մի ուշագրավ հայտարարություն չնկատվեց/չքննարկվեց:
Փաշինյանի Հունաստան կատարած այցի ժամանակ Հունաստանի վարչապետը նշեց` «քննարկեցինք նաև բարեփոխումները, որոնք արձանագրվում են Հայաստանում, որոնք հստակ ցույց են տալիս Ձեր ուղղվածությունը՝ որպես Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի երկիր, մենք պատրաստ ենք մեր գիտելիքներով, փորձով, ունակություններով նպաստել` ձևավորելու նոր լիբերալ ժողովրդավարություն»:
Ձևակերպումը կառավարության պաշտոնական կայքից եմ վերցրել:
Այնպես չէ, որ կարծում եմ, թե մեզ գրկաբաց ԵՄ-ում կամ ՆԱՏՕ-ում սպասում են, բայց տպավորություն ստացա, որ նաև կուլիսների հետևում են Հայաստանի իշխանություններին խոստումներ և երաշխիքներ խոստանում, արդեն պարզ է ինչի դիմաց կամ ինչ կորզելու նպատակով:
Ժողովրդավարության մասին նույնիսկ չեմ էլ խոսում` հայաստանյան բանտերում կամ տնային կալանքի ռեժիմում գտնվողները քաղբանտարկյալները վկա:
Շատ է քննարկվում, թե ո՞ւր է շարժվում Հայաստանը` ՆԱՏՕ, ԵՄ, թե՞... Հայաստանը շարժվում է դեպի նոր արհավիրք:
ՀԳ. Պարբերաբար տարբեր մարդկանց մոտ տեսնում այն հարցադրումը, թե ինչո՞ւ են տարբեր գործիչներ, փորձագետներ, ակտիվ քաղաքացիներ գրում կամ հնչեցնում նոր փորձությունների, նոր պատերազմի կամ ինչպես այս դեպքում` նոր արհավիրքի մասին:
Նախ սա բխում է մեր շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսից:
Երկրորդ, մի մասը սա գիտակցում էին դեռ 2018-ի ապրիլ/մայիսից, մի մասը` 44-օրյա պատերազմից ու դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիաներից հետո, ցավոք, շատերն էլ դեռ չեն գիտակցում կամ փնտրտուքների մեջ են և նրանց իրականություն բերելու համար պետք է անընդհատ բաց խոսել ու հիմնավորել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0Ge5yDg66b13F2kbZMB8nmB1ZrdVw7taSbWyvyUGuinqwRas6BfiAu9LPiuYTfUyxl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել