ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Թումանյանի տարածաշրջանի Օձուն համայնքում գործող «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարաններում:

Ստուգման ժամանակ պարզվել է, որ տնտեսավարողի գործունեության 2 հասցեներում էլ ճաշարանների գործունեությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ:

Մասնավորապես՝ մանկապարտեզների խոհանոցներում հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ մաքրվող չեն ու պատված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով, գոլորշու խտացման հետևանքով՝ առաջացել է բորբոս և մասնիկների թափվելու վտանգ, իսկ պատուհանների արտաքին մակերեսները եղել են քայքայված, չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարանների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել