Օրերս ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին՝ իր թրքապաշտությամբ հայտնի ՔՊ-ական Կարապետյան Մարիշը տրտնջացել է ազերիներից, թե ինչու են նրանք գործածել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը: «Ավելի քան երեք տարի Ադրբեջանը տեռորի էր ենթարկում այս Խորհրդարանական վեհաժողովին «Լեռնային Ղարաբաղ» բառերն օգտագործելու համար, սակայն երեկ հենց Ադրբեջանի պատգամավորը ինքը սկսեց խոսել Լեռնային Ղարաբաղի մասին։ Սա նշան է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է շարունակել հակամարտությունը, սակայն մենք չենք ցանկանում շարունակել հակամարտությունը»-մասնավորապես՝ հայտարարել էր Մարիշը:
Փաստորեն՝ Մարիշը որոշել է թարմացնել իր գրանցած հակառեկորդներն ու թուրքից ավելի թուրք լինել: Հարց՝ բա լավ չէ՞, որ թուրքը սկսել է «Լեղնային Ղարաբաղ» ասել: Հետո էլ ուրիշներին մեղադրում են պրոադրբեջանական կեցվածք ունենալու համար: Եթե ՔՊ-ն նույնիսկ ազերիներին է արգելում «Լեռնային Ղարբաղ» եզրը գործածել, օտարը՝ ասենք «Բածկան», եթե նույնիսկ հայերի համար գժվի էլ, ինչպե՞ս պետք է չոտնահարի ճշմարտությունը, եթե Մարիշն արգելում է «Լեռնային Ղարաբաղ» ասել: Սա ուղղակի սյուռեալիզմ է, մարդու ուղեղում չտեղավորվող մի բան: Լա՛վ, մի՞թե Մարիշն իսկապես կարծում է, որ եթե նման տմարդի ձևով ի ցուց դնի իր թրքությունը պարբերաբար, թուրքը չի հարձակվելու Հայաստանի վրա՝ Մարիշին անկողնում ձեռք տալու համար…

Ա՛յ սա է աղետը, ոչ թե Իլհամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել