Armenpress.am-ը գրում է

Լատվիայի արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների կողմից զինծառայության սահմանման ցանկացած քայլ կազդի Ռուսաստանից Եվրոպայի պաշտպանության վրա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Sky News-ի հետ զրույցում հայտարարել է պաշտոնյան: 

Հարցին, թե արդյոք նա կողմ է  պարտադիր զինվորական ծառայությանը, բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է, որ ինքն ուրախությամբ կիսում է իր գործընկերների հետ սեփական երկրի փորձը, որը վերականգնել է պարտադիր զինվորական ծառայությունն անցյալ տարի:

«Մենք կարծում ենք, որ դա շատ լավ գաղափար է մեզ համար», - ասել է արտաքին գործերի նախարարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները նույնպես կարող են դիտարկել նման հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել