ՀԱՊԿ-ի մասին «France 24»-ի հետ զրույցում Նիկոլի հայտարարություները բավական լայն ռեզոնանս են առաջցրել ՌԴ-ում. նախ՝ ՀԱՊԿ-ն է հայտարարել,որ Երևանից հայտ չի ստացել անդամակցության կասեցման մասին, ապա՝ Պուտինի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ մտադիր են «հայ գործընկերներից» պարզաբանումներ ստանալ այն հարցի վերաբերյալ,թե ինչ նկատի ուներ երկրի առաջին դեմքը,երբ ասում եր, թե Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին:

Ինչպես հայտնի է, դրանից առաջ էլ ԱԽՔ Գրիգորյան Արմենն էր եվրոպացիների հետ հանդիպումից հետո Սյունիքում տեղի ունեցած բախման ամբողջ պատասխանատվությունը բարդել ռուսական կողմի վրա՝ նշելով, որ ռուսները չեն կարողացել կանխել 4 հոգու կյանք խլած միջադեպը:

Տպավարություն է ստեղծվում, թե հակառուսականության աստիճանի հարցում Նիկոլը որոշել է ձեռնոց նետել վարչապետի աթոռի հիմնական հավակնորդ համարվող Գրիգորյան Արմենին՝ ապացուցելու Արևմուտքին, որ իրենից ավելի ռուսատյաց մեկը Հայաստանում չկա, և որ ինքը կարող է ավելին: Նիկոլն ակնհայտորեն հասկացել է, որ Արևմուտքին չի բավարարում իր հակառուսականության մակարդակը, և որ հենց այդ հանգամանքը կարող է ճակատագրական դառնալ իր համար՝ ճանապարհ բացելով ԱԽՔ-ի համար:

Արդյոք Նիկոլը հաշվարկե՞լ է, թե ինչ կարող է Հայաստանին արժենալ այն հայտարարությունները,որոնց օգնությամբ նա փորձում է լուծել ընդամենը ներքաղաքական խնդիր:

Թքած ունի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել