«France 24»-ին տված հարցազրույցում նիկոլը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ. «Ադրբեջանը Հայաստանի տարածքը համարում է Արևմտյան Ադրբեջան և պատրաստվում է նոր պատերազմի»։
Ալիևին կիրթ ու կառուցողական համարող նիկոլը, ով բանակցությունները սկսում էր իր սեփական զրոյական կետից, այսօր արդեն խոսում է հնարավոր նոր պատերազմի վտանգի մասին։
Խաղաղության կեղծ օրակարգերով, նոր պատերազմ նոր տարածքներ թեզերով, նիկոլը մոլորեցնելով ժողովրդին հանձնեց Արցախը։ Արցախը հանձնելուց հետո, առաջ քաշվեց խաղաղության խաչմերուկի թեզը։
Մարդկանց փորձում էին համոզել, որ ընդդիմությունն է իր գործողություններով խանգարում գերիներին հետ բերել։ Հիմա հարցնում ենք հետ բերեցի՞ք։
նիկոլի գործողությունների հետևանքով Հայաստանը ստանում է միայն ստորացուցիչ պայմանավորվածություններ ու նոր արհավիրքներ։
Նիկոլը դեռ 2018 թվականին է բացել պանդորայի արկղը, երբ ժողովրդին բաժանեց սևերի ու սպիտակների, սեպ խրեց քաղաքացիների մեջ և Հայաստանը դարձրեց բևեռացված հասարակության կենտրոն։
Զինվորական ու կառավարման գործի հետ ոչ մի աղերս չունեցող նիկոլի, ինքն իրեն գլխավոր հրամանատար կարգելը, բանակցությունների՝ իր իսկ զրոյական կետից սկսելը բերեց այն ջախջախից պարտությանը, որը ունեցանք թե’ մարտի, թե’ դիվանագիտական դաշտերում։
Հ.Գ Այս աղետալի իրավիճակից դուրս գալու և պատերազմից խուսափելու միակ օրակարգային հարցը 2018 թվականից առ այսօր մնում է պարտության սիմվոլին՝ նիկոլին իշխանությունից հեռացնելը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3532269207086682/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել