Պարզվում է՝ Ավինյան Տիկոն որոշել է քարի գործ անել՝պոկել-տանելով քաղաքի մայթերի սալիկները: Մեխանիզմը հետևյալն է՝ որակյալ սալիկները քանդում-տանում են քաղաքից դուրս՝մասնավոր տարածք՝այն վաճառելու նպատակով, իսկ դրանց փոխարեն բերում են անորակները: Ընդ որում, ինչպես պարզվում է, այն մասնավոր տարածքները որտեղ «արտահանվում են» քաղաքի սալիկքները, պատկանում են Ավինյան Տիկոյի հետ սերտագույն կապեր ունեցող սուբյեկտների:

Երևանի քաղաքապետարանում երբեք այնքան կոռուպցիա չի եղել, որքան՝ այսօր: Ակնհայտ է, որ գործ ունենք կոռուպցիոն շղթայի հետ, որի գլխին կանգնած է Ավինյան Տիկոն, որ թերևս հիմա էլ որոշել է քարի գործ անել՝ քերել-թափելով մայթերը: Ընդ որում՝ սալիկները Երևանի պայմանագրերում ներկայացվում են որպես շինաղբ այն դեպքում, երբ սալիկների վիճակը գնահատվում է՝ շատ լավ, որ կարող էին քաղաքին էլի մի քանի տասնամյակ ծառայել ու ավելորդ գլխացավանք երևանցիների համար չստեղծել:

Երևանի քաղաքապետարանն այսօր դարձել է կոռուպցիայի որջ, որտեղ բազմած Տիկոն, Նիկոլից «դաբրո» ստացած, ամենօրյա ռեժիմով գերազանցում է բոլոր հակառեկորդները՝ փողը կյանքի իմաստ դարձրած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել