Սերժ Սարգսյանի նկատառմանը, որ նոր Սահմանադրություն ընդունելու իշխանությունների ցանկությունն իրականում պայմանավորված է Ալիևի պարտադրանքով, Անդոնն արձագանքել է իրեն հատուկ ցինիզմով ու հայտարարել, թե Ալիևը հիմա ասում է այն, ինչը որ «իրենք» (նկատի ունի ընդդիմությանը) Ալիևից առաջ անընդհատ դնում էին շրջանառության մեջ: Միաժամանակ Անդոնը հայտարարել է, թե իր տպավարությամբ ընդդիմությունն ու Ալիևի աշխատակազմը հաղորդակից անոդներ են:

Ի՞նչ նկատի ունի Անդոնը: Ընդդիմությունը երբևիցե դրե՞լ է նոր Սահմանադրություն ընդունելու հարց, դրե՞լ է Արարատը պետական գերբից հեռացնելու խնդիր կամ հայտարարել, թե չկա հայրենիք՝ ՀՀ ներկայիս սահմաններից դուրս: Ընդդիմությունը Նիկոլին բացառապես կոչ է արել հարգել գործող Սահմանադրությունն ու դադարել ծաղրել դրանում արձանագրված հիմնահենքային դրույթները՝տեսնելով այն ծաղրը, որի ճարակ է դարձել Մայր օրենքը հեղափոխությունից ի վեր:

Փաստն այն է, որ Բաքուն բացեիբաց կոչ է անում, պարտադրում է Նիկոլին նոր Սահմանադրություն ընդունել, ինչին ի պատասխան Երևանից հնչում են ցլերի մասին առակներ: Սերժ Սարգսյանն այս փաստն է արձանագրել ընդամենը՝ ֆիքսելով ցավալի իրողությունը:

Ինչ վերաբերում է Անդոնի անոդներին, ապա պետք է արձանագրել, որ հայոց պատմության մեջ թուրքերի հետ հատուկ հաղորդակցության մեջ գտնվող միայն մեկ անոդ է եղել՝ Նիկոլը: Եթե «հաղորդակից անոդներ» չլինեին Նիկոլն ու Իլհամը, Արցախը պայմանավորված պատերազմով մաղբուն կանե՞ր Հակոբյան Աննայի մարդը, Նիկոլն դիվանագիտական դաշտում Իլհամի ձեռքին հաղթաթղթեր կդնե՞ր ՝ օգնելով անընդհատ ստորացնել Հայաստանը: Ո՞րն ասենք, ո՞րը թողնենք:

Ոչինչ: Հատուցման ժամը չի ուշանալու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել