Օրվա խառը լրահոսի, մարտաֆիլմեր հիշեցնող հանցագործությունների, իշխանության անդեմ և երկիր ուրացող դեմքերի մեկնաբանությունների հախուռն քննարկումները հաճախ քողարկում են այնպիսի կարևոր խնդիրներ ինչպիսին քաղբանտարկյալների թեման է:
Չնայած նրան, որ ամենատարբեր առիթներով կամ անառիթ, տարբեր մարդիկ հիշատակումներ կամ հղումներ են անում Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին, արցախցի երիտասարդներին, գերառատ լրահոսում այս կարևոր թեման ոչ միշտ է առաջին պլանում:
Սա այն պարագայում, որ հարցազրույցներով, դատական նիստերի իրենց ելույթներով հոդվածներով ևս այս մարդիկ ակտիվություն ունեն օրվա լրահոսում:
Քչերն են հիշում, որ քրեական հետապնդման ենթարկված մի շարք անձինք էլ չնայած բանտում չեն, սակայն նրանց նկատմամբ տնային կալանք կամ վարչական հսկողության ռեժիմ է: Օրինակ` գեներալ Գրիգորի Խաչատուրովի կամ մեր հերոս նահատակներից` Մխիթարի Գալեյանի հոր` Գարիկի դեպքում:
Ամիսներն ու տարիներն անցնում են, իսկ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվողները շարունակում են բանտերում մնալ:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0cxTYTe17ciWaWcNDNeggjBpR258AHFLCSap6j4H9JWkw7jpTzayy45LpW31ojdTTl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել