Armenpress.am-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

«Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ ոչ մի կերպ չենք կարող ընդունել տարածքային փոփոխություն։ Ցանկացած տարածքային փոփոխություն պետք է տեղի ունենան երկու երկրների փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման հիմքով և դա լինելու է մեր վերջանական դիրքորոշումը։ Իրանի Իսլամական Հանրապետության վերջանական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց դեսպանը։

Դիվանագետի խոսքով՝ Իրանի համար անընդունելի է տեսնել Հայաստանի շուրջ լարված իրավիճակ։ 

«Բոլոր կողմերին աջակցում ենք, որպեսզի հնարավորինս շուտ ջերմ ու խաղաղ հարաբերություններ հաստատվեն։ Մենք վստահ ենք և կարծում ենք, որ միակ ճանապարհը խաղաղ հարաբերություններ ունենալն է և բարեկամական երկխոսությունն է։ Եվ մենք բոլոր կողմերի հետ հարաբերություններ և երկխոսություն ունենք, որպեսզի կարողանանք խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,-ասաց դեսպանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել