Փաստահավաք այցով Սյունիքում ենք, այս պահին` Ներքին Հանդ գյուղում:
Տեղում հավաքագրված փաստերը լրացուցիչ ապացուցում են, որ 3 օր առաջ ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի տարածք, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղ ներխուժած վայրերից արձակված կրակոցներով են սպանել մեր զինվորականներին:
Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, հանդիպումներ, այդ թվում` բնակիչների հետ, ովքեր զրկված են անվտանգ և բնականոն կյանքով ապրելու իրավունքից:
Մանրամասներ փաստերը կամփոփվեն ու կներկայացվեն ավելի ուշ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0fcfHodVPH1XuYuj8bdo2WpRGDnR3kAEbaDDDUPXcs8SZQTzJFeMQmGFAP7jbaH1al&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել