նիկոլ փաշինյանի ուսապարկերից` վահագն ալեքսանյան կոչեցյալ կա, որ էլ չգիտի՝ ինչպե՞ ս կարելի է խաբել, մոլորեցնել իրեն ստիպված լսող հանրայինի հեռուստադիտո մեր հայրենակիցներին: Վահագը գիտի, որ իրենց խմբակն արդեն բացահայտված է հանրության շրջանակներում, որպես հող հանձնող, թրքասեր, կապիտուլյանտ խաբեբաների հավաքածու, իսկ այդ գիտակցությունը նրան այլևս դրել է անորոշություն մեջ, քանի որ նրանք այնքան են ստել, որ արդեն ճշմարտությունը անճանաչելի է նրանց համար:
Նա ասում է, որ կոռուպցիոն խայտառակ պատմության արդյունքում ձերբակալված «ալենի» մերձավոր տիկնոջ համար երաշխավոր է կանգնել, իսկ Արմեն Աշոտյանի համար դժվար թե մարդ լինի երաշխավորող:
Նախ, մեր շրջապատում դու չես կարող հայտնվել, ուր մնաց թե երաշխավոր լինես, քանի որ Արմեն Աշոտյանը պայքաում է դավաճանների դեմ, ձեր՝ հողատու, թրքասերների դեմ, դրա պատճառով է քաղաքական բանտարկյալ։
Արմեն Աշոտյանը կարիք չունի դավաճանների երաշխավորման, դուք երաշխավորն եք Հայաստանի չգոյության, իսկ Արմեն Աշոտյանը զրկանքներ է կրում հակառակին հասնելու՝ Հաայստանի և Արցախի գոյության համար: Ալենի բարեկամին երաշխավորել է վահագն ալեքսանյանը, իսկ Արմեն Աշոտյանին անվանի գործիչներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ, անվանի միջազգային գործընկերներ, երաշխավորել են անաչառ քաղաքական գործիչներ, որոնք մեր քաղաքական գծի հետ անգամ որևէ կապ չունեն, ի դեմս՝ Լևոն Զուրաբյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և այլոց։
Արմեն Աշոտյանն ըստ Հայաստանի հարցված քաղաքացիների 50%-ից ավելիի կարծիքով քաղբանտարկյալ է, միջազգային հայտնի քաղաքական գործիչների և կառույցների կողմից ևս ճանաչվել է քաղաքական բանտարկյալ:
Հակառակ վերոնշյալների դու ու ձեր թիմը հայտնի թրքասերներ և խաբեբաներ եք, որ 2018- ին խոստացաք սեր և խաղաղություն, իսկ փոխարենը բերեցիք պատերազմ, մահ և լաց: Արմեն Աշոտյանին, ինչպես ձեր հովանավորյալ կոռուպցիայի համար ձերբակալված տիկնոջը, դատախազի միջնորդությամբ ազատ չեն արձակել քո տիրոջ` նիկոլի քաղաքական վախերի պատճառով, քանի որ նա մերկացնում և բացահայտում էր ձեր ստերը և խաղաղության քողի տակ Արցախի հանձնումը և այն կրկնակապիտուլյացիան, որ դուք նախապատրաստում եք սահմանադրության փոփոխության, զինանշանի և այլ ազգակործան փոփոխությունների միջոցով, մենք ձեզ թույլ չենք տալու:
Արմեն Աշոտյանն այսօր անազատության մեջ լինելով, ավելի ազատ է, քան դու ու քո նմանները, որովհետև պատմության էջերում Աշոտյան Արմենը լինելու է Հայաստաննի և Արցախի համար կռիվ տվողների շարքերում, իսկ դու՝ դավաճանների, հայրենավաճառների և հայի չգոյությունը ցանկացողների:
Հ.Գ Երաշխավորեցիք, որ Արցախը հայաթափվեց, երաշխավորեցիք,որ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների կողմից օկուպացված Հայկական հող կա, երաշխավորեցիք, որ 5000-ից ավել առյուծ տղաներ սպանվեցին, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեցիք, անվտանգությունն իջել է ձեր զրոյական մակարդակի:
Պետք չէ, որ դուք երաշխավորեք։ Այդ մենք ենք երաշխավորելու, որ դուք իշխանության էլ չլինեք, իշխանությունը վերադառնա ժողովրդին, հայասեր և Հայրենասեր մարդկանց՝ միասնականություն արդյունքում ձևավորված ազգային կառավարության կազմելու միջոցով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0GdXq3CAJzY6ephVX1u2ApcXMP4W9GRLjMEcfkSfWQneuh9mDKEp8U3fs6AioVffYl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել