Armenpress.am-ը գրում է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներն իրականացվում են էլեկտրակայանների վերակառուցմանը, փոխարինմանը միտված ներդրումային ծրագրերի շրջանակներում և տեղային վթարների կամ դրանց հնարավորության դեպքերում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
«Նախօրոք հայտարարվում է, կատարվում է հոսանքազրկում և սահմանված ժամերում պարտավոր են վերականգնել։ Պլանային անջատումներն իրավունք չունեն լինել անսպառ»,-ընդգծեց գլխավոր տնօրենը։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1130279.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել