Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո երկրի մշակութային ժառանգությանը մոտ 3,5 միլիարդ դոլարի վնաս է կրել, հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Բացի այդ, ՄԱԿ-ի տվյալներով, պատերազմի սկզբից մշակույթի և զբոսաշրջության ոլորտները կորցրել են ընդհանուր առմամբ 19 միլիարդ դոլարի եկամուտ:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, որն արբանյակային պատկերներ է օգտագործել վնասը գնահատելու համար ավերվել է մոտ 5000 շենք, այդ թվում՝ ավելի քան 340 թանգարաններ, հուշարձաններ, գրադարաններ և կրոնական վայրեր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության երկու օբյեկտները՝ միջնադարյան Լվովի կենտրոնը և Օդեսայի պատմական կենտրոնը, ամենաշատը տուժել են ռուսական հարձակումներից:

Ուկրաինայում կազմակերպության ներկայացուցիչ Չիարա Դեզի Բարդեսկին, մասնավորապես, նշել է Օդեսայի Պայծառակերպության տաճարը, որը լրջորեն տուժել է անցյալ հուլիսին տեղի ունեցած հարձակման ժամանակ։

1794 թվականին հիմնադրված և 1936 թվականին Խորհրդային Միության կողմից ավերված տաճարը վերականգնվել է 2000-ականներին մասնավոր նվիրատվություններով։

Բարդեսկիի խոսքով, տաճարը քաղաքի համար կրոնական և հոգևոր արժեք ունի, սակայն այլևս չի կարող օգտագործվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել