Hraparak.am-ը գրում է.
Երեւանի ավագանու այսօրվա նիստից մեկ օր առաջ ՔՊ-ականները հրատապ կարգով հողօգտագործման հանձնաժողովի նիստ են գումարել եւ հողի նշանակությունը փոխելու հարցերի արանքում «սղացրել» են Սամվել Ալեքսանյանի փեսուն՝ Դավիթ Դավթյանի պատկանող «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությանը շինթույլտվություն տալու հարցը։
Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկի ամուսինը Արաբկիրում շուրջ 5500 մետրի վրա կառուցելու է 16 հարկանի էլիտար շենքեր։ Հարցը ներառված է ավագանու այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շրջանակում, ըստ երեւույթին, որպեսզի եւս մեկ անգամ չարծարծվի օլիգարխիայի եւ ՔՊ-ականների կապն ու համագործակցությունը։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/378675b594e84f4e8b63eb2a81366de6
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել