Աննայի անձնական լրատվամիջոցի հետ զրույցում ՔՊ-ական Պապոյան Գևորը փորձել է Իլհամի Սահմանադրությունը սղղացնելու համար քարոզչական հենք ստեղծել՝ «ուտելու» դյուրահավատ մարկդանց ուղեղը: Նա, մասնավորապես, Հայաստանում արդարության հաստատման, լավ դատաիրավական համակարգ ունենալու, ինչպես նաև «թալանը» հետ բերելու խնդիրը կապել է «Սահմանադրության մեջ փոփոխությոններ կատարելու» հետ՝ հայտարարելով՝ դատական համակարգը իշխանության պատկերացումներով չպետք է շարժվի, այլ՝ հանրաքվեների, օրենքների ու Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով։ Այս համատեքստում, ըստ նրա, առաջնային է այն, որ իշխանությունը ժողովրդինն է։

Արդեն իսկ նշմարվում է այն, թե ինչպես են սրանք փորձելու ներազդել քաղաքացիների նյարդային համակարգի վրա՝ ինչ-որ կերպ Իլհամի Սահմանադրության ընդունման պրոցեսին դույզն-ինչ լեգիտիմոթյւոն հաղորդելու: Շուտով կհայտարարեն, որ եթե ժողովուրդն ուզում է, որպեսզի նախկինների «թալանածը» հետ բերեն, ապա պետք է օգնել իշխանությանը՝ նոր Սահմանադրություն ընդունելու, քանի որ գործող Մայր օրենքը չի տալիս այն անհրաժեշտ մեխանիզմները, որոնք պետք են՝ «արդարությունը վերականգնելու»: Այսինքն՝ մի կողմից՝ կփորձեն պատճառաբանել, թե ինչու են Նիկոլի ամպագոռգոռ խոստումները մնացել օդում, մյուս կողմից՝ կջանան հույսեր արթանացնել առ այն, որ եթե նոր Սահմանադրություն ընդունվի, ապա Հայաստանը կվերածվի Սինգապուրի, և այդ ամենը՝ «թալանը» հետ բերելու շնորհիվ:

Ասել կուզի՝ հանուն Ադրբեջանի ժողովրդի ազգային շահերի իշխանությունները որոշել են գործի դնել հին քարոզչական տեխնոլոգիաները՝ դրանց տալով յուրատեսակ երանգավորում՝ չհասկանալով, որ հին կտերն ուտողներ չկան այլևս, իսկ եթե մնացել էլ են, ապա՝ շատ քիչ թվով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել