Այն,որ Արմենչիկը ժյուրիի կազմում է լինելու,դա սենսացիաների շարքին դասել պետք չէ:Մարդը շատերի կողմից ընդունված արտիստ է,այնպես որ զարմանալի, առավելևս խայտառակություն չէ՝ Արմենչիկին տեսնել ժյուրիի կազմում:Սակայն ցանկալի կլիներ ժյուրիի կազմում տեսնել նաև դասական ժանրի ներկայացուցչի,որպեսզի տարբեր ժանրերի ներկայացուցիչներ մասնակցեին մրցույթի:Տեսնում ենք Ռուսաստանի ձայնը նախագիծը,որտեղ ժյուրիի անդամները տարբեր ժանրերի ներկայացուցիչներ են,իսկ Գրադսկին,ով ներկայացնում է դասական երաժշտությունը, մշտապես իր խորհուրդներով՝ ճիշտ ուղղու վրա է դնում մասնակիցներին,իսկ իր մոտ հայտնվում են նախագծի լավագույն մասնակիցներից շատերը: Եվ եթե կազմակերպիչները ցանկանում են,որ մրցույթին մասնակցեն մեծ թվով տաղանդավոր մասնակիցներ,ապա որակյալ ժյուրին պարտադիր պայման է:
Ահա,թէ իրապես տաղանդավոր մասնակիցը ում է ընտրում,որպես մարզիչ և խորհրդատու,որովհետև գիտակցում է մարզչի դերն ու նշանակությունը:
Տեսանյութը՝ ստորև :