«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին 2 օրերին հանրապետությունում դիտվել է անոմալ բարձր ջերմային ֆոն:
Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձ է եղել 8-10 ատիճանով:
Այսօր հանրապետության մի շարք շրջաններում տվյալ օրվա համար գրանցվել են ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ.
Արարատում՝ +17.0°C (2021թ.՝ +16.0°C),
Արմավիրում՝ +15.5°C (1979թ.՝ +15.2°C),
Բագրատաշենում՝ +21.0°C (1966թ.՝ +18.5°C):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել