Մամուլը գրում է, որ իշխանությունները սկսել են ողջ թափով պատրաստվել հանրության վրա հոգեբանական գրոհ իրականացնելու օպերացիային. այնպես են գովազդելու նոր՝ Իլհամի սրտի Սահմանադրությունը, որ ոչ մեկին քիչ չի թվա: Նույնիսկ հայտնի է, թե կոնկրետ ինչի վրա են շեշտը դնելու. նոր Սահմանադրության ընդունումը հռչակելու են որպես նոր պատերազմից խուսափելու միակ ու անփոխարինելի միջոց:

Սա նշանակում է, որ «Ոչ»-ի ճամբարը լուրջ անելիքներ ունի առաջիկայում: Խնդիր է դրված՝ ապացուցելու, փաստելու համոզելու, որ հենց նոր Սահմանադրության ընդունումն է բերելու նոր պատերազմի, այլ ոչ թե հակառակը: Հիմնական շեշտադրումը պետք է լինի հենց դա, քանի որ եթե իշխանություններին հաջողվի ավելի համոզիչ լինել «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» քարոզելիս, ապա հանրության մեծ մասը կարող է «այո» ասել Սահմանադրությանը՝ անկախ ամեն ինչից:

Մարդիկ պետք է իմանան, որ այն, ինչ քարոզում է իշխանությունը, որպես կանոն վերջում հակառակն է դուրս գալիս. եթե քարոզում են խաղաղություն, ուրեմն պատերազմ է և հակառակը:

Կարծում ենք՝այս 5 տարում հանրությունը կամ գոնե դրա մեծագույն մասը հասցրել է համոզվել, որ իշխանությունների խաբուսիկ պրոպագանդային տրվելը հանգեցնում է անդատռնալի հետևանքների, ընդհուպ՝ հայրենիքի կորստի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել