«Ջոսի Մհերը», գիրքը՝ ձեռքին, մի լուսանկար է հրապարակել սոցցանցային իր տիրույթում՝ հանրությանը պատմելով յուր համոզմունքների մասին: «Միևնույն է, մնում եմ այն համոզմանը, որ ազգիս հաղթանակի գաղտնիքը կրթության մեջ է։ Կկործանվի այն ազգը, որը չի գիտակցում ուսուցչի և ուսման դերը»,-«փիլիսոփայել է» դուքյանչի Մհերը՝վերջում առաջարկելով մեծարել ու փառաբանել «մեր ուսուցիչներին»:

Ո՞վ գիտի, ո՞վ է եղել փոքրիկ Մհերի ուսուցիչը: Ով էլ եղած լինի, պետք է ցավով արձանագրել, որ սանը չափազանց անպետք «ապրանք» է դուրս եկել. կա՛մ «Ջոսի Մհերով» տանը նորմալ չեն զբաղվել, կա՛մ էլ նրան կրթած մանկավարժներն են սեփական առաքելութանը «մատների արանքով նայել»:

Պատկերացնո՞ւմ եք՝ ով է խոսում կթությունից ու դրա կարևորությունից: Իսկ կարելի՞ է իմանալ՝ կրթությունն ու գիրքը որքանով են օգնել Մհերին՝ չարչիության ու սպեկուլյանտության «արվեստը» սերտելու հարցում կամ՝ ասենք օտարներին «ոռ մտնելու» ու նրանց մոլորեցնելու: Խեղճ մարդիկ էլ միամտաբար հավատացել են, որ եթե սրան «լավ աչքով նայեն», կկարողանան Հայաստանում վերականգնել իրենց խաթարված վարկանիշն ու նոր կամուջներ գցել կամ գոնե վերանարոգել հինը:

Թե Մհերը ուսումից քանի մղոն է հեռու, կարելի է պատկերացնել միայն նրա ճառերը լսելով: Այնպես է զռռում, որ նոր-նոր է մուտք գործում գրական խոսքի աշխարհ՝չկարողանալով նույնիսկ սեփական խոսքի ինտոնացիան այնպես կառուցել, որ խոսելիս գրատախտակի առջև կանգնած ծույլիկ աշակերտի տպավարություն չթողնի:

Իսկ գուցե Ջոսի Մհերը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների ճյուղո՞վ է զարգացել՝ խոսելու փոխարեն նախըտրելով հաշվել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել