Այսօր ընդունել եմ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Նախ, շնորհակալություն եմ հայտնել ԱՄՆ-ին Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին միտված ջանքերի, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում զարգացման նոր մակարդակի հասնելուն ուղղված քայլերի համար: Իմ խոսքում բարձր եմ գնահատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությունը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Դեսպանին ներկայացրել եմ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների, ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացումը ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն արդեն իսկ արդյունավետ համագործակցության փորձ ունի ԲՏԱ նախարարության հետ, և հույս հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունը կլինի շարունակական:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության, թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա երկխոսության զարգացմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/pfbid022WLqfsss9N13aQQBsMsCoLqL2cbZ1gZicSdzMBNdyni7p79sQzYJmjpQdkexTe2Cl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել