Ալիևը վերընտրվեց։ Լավ, բա հետո՞
Երեկ կայացած ընտրություններում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը «Հաղթանակած ազգին հաղթանակած առաջնորդ» կարգախոսով վերընտրվեց՝ առանց որևէ արտառոց ջանքերի ստանալով ձայների շուրջ 92 %-ը։ Առաջին հայացքից ոչ մի յուրահատուկ բան։ Սակայն այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալևի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական նպատակ է հայտարարված Հայաստանի ու հայության դեմ շարունակական պայքարը և Թուրքիայի (Թյուրքական աշխարհի) հետ միավորումը, ապա նրա վերընտրությունը ներքին լեգիտիմություն է հաղորդում ադրբեջանական այս քաղաքականությանը։
Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան՝ նպատակ ունենալով առաջին հերթին չեզոքացնել Հայաստանի դիմադրողականության հնարավորությունները, ինչը թույլ կտա հեշտացնել տարածքային նոր նվաճումները (առաջին հերթին Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ուղղություններով)։
Հայաստանի հետ խաղաղության կամ բարդիդրացիական հարաբերությունների մասին նույնիսկ խոսք չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել