Hraparak.am-ը գրում է․
«Նույնիսկ եթե ՔՊ-ն ավագանու ամսի 13-ի նիստում կարողանա անցկացնել տրանսպորտի թանկացման նախագիծը, մեկ է, չի կարողանալու այն իրականացնել։ Ոչ թե նրա համար որ այս կամ կուսակցությունը խանգարելու են, այլ նրա համար, որ երևանցին թույլ չի տալու»։ Այս մասին քիչ առաջ Երևանի ավագանու նիստում հայտարարեց Հայկ Մարությանը։
«Տրանսպորտի թանկացման «ռեֆորմը» չեք մարսելու, դա ես ձեզ խոսք եմ տալիս։ Ինչպես 11 տարի առաջ, հիմա էլ, դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին, հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գները, մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու։ Կոչ եմ մանում Ալեն Սիմոնյանին ու Նիկոլ Փաշինյանին, միանան այս ակցիային, ինչպես 2018 թվականին միացան իմ ու ընկերներիս կազմակերպած ընդվզմանը։ Եթե այն ժամանակ իրենց համեստ մեքենաներով էին, հիմա կարող են իրենց S class Մերսեդեսներով գան։ Թող անվտանգության աշխատակիցների մեքենաներն էլ բերեն, հաստատ պետք կգա»,- ասաց նա։