Ալիևն այսօր, ըստ էության, հաստատել է վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած ՀՀ սահմանադրական փոփոխություններում իրենց մեծ հետաքրքրությունը:
Եթե նույնիսկ սա չէր արվել Ադրբեջանի պահանջով, ապա Բաքուն մտավ խաղի մեջ և օգտվելով ՀՀ իշխանության «պասից»` մինչև վերջ կսեղմի:
Եթե սա, այնուամենայնիվ, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կուլիսային փոխըմբռման հետևանք է` կրկին վատ է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին, իսկ Հայաստանը շարունակում է ծնկի գալ ու զիջել. ի դեպ, այս հերթական ստորացումը Ադրբեջանին չի կանգնեցնելու` պահանջներն աճելու են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02t19M74CUoCnQDfJUv67bKTYPX1MyC6EbwgqK8UnvkyocEVjBttue8sds3sa4YTLCl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել