Նրա խոսքով՝ «էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է»։
«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը լքել է իր տները այն հողում, որն իր հայրենիքն է», - հավելել է Զատուլինը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածն Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ:
«Ցանկալի կլիներ, որ Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ որոշ փաստեր ներկայացվեին։ Եթե Երևանի համար հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպության (օրինակ՝ ՄԱԿ-ը կամ որևէ այլ) կողմից որևէ փաստաթուղթ, հայտարարություն, որը ցույց է տալիս, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այս փաստաթղթի հղումները», - ճեպազրույցի ժամանակ ասել էր Զախարովան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել