Hraparak.am-ը գրում է․

Ֆրանսիան նախատեսում է Ուկրաինայի համար արտադրել 78 հատ «Կեսար» հրետանային համակարգ, որոնցից վեցը կմատակարարվի մոտ ապագայում։  Բացի այդ, Փարիզը Կիևին ամեն ամիս կփոխանցի երեք հազար 150 մմ տրամաչափի արկ։ 


Այս մասին ուկրաինական NV.UA պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Իվան Գավրիլյուկը։

«Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին և այս երկրի ողջ ժողովրդին՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինային ցուցաբերած նշանակալի օգնության համար»,- ասել է նա։

Նրա խոսքով, «այն փաստը, որ Ռուսաստանը ընդլայնում է ռազմարդյունաբերական համալիրների գործարանների արտադրական հզորությունները, որոշ երկրներից զինամթերք և հրթիռներ է գնում, վկայում է այն մասին, որ Կրեմլը չի պատրաստվում հրաժարվել իր ագրեսիվ ծրագրերից»։

«Մեր պատասխանը պետք է հզոր լինի»,- ընդգծել է Ուկրաինայի ՊՆ փոխնախարարը։
Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր 200 միլիոն եվրոյի հիմնադրամ ստեղծելու մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա ռ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել