«Ես պետք է նշեմ, որպեսզի հանրությունն իմանա՝ վերջին 10 օրվա ընթացքում շատ բարդ, երբեմն անտանելի եղանակային պայմաններ են բարձրլեռնային հատվածներում։ Այս պահին մենք ունենք 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության, կարելի է ասել՝ փակ։ Դրանք ամենօրյա ռեժիմով բացվում են, սակայն եղանակային պայմաններով մշտապես փակման ենթակա են՝ բքի եւ ձնահյուսերի պատճառով։ Սրանցից զատ կան նաեւ դժվարհասանելի ուղղություններ։ Մենք ունենք շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տեսակի եղանակային պայմաններում, այդ թվում՝ ամառային ամենատաք շրջանում, մեքենայով հնարավոր չէ հասնել». Սուրեն Պապիկյան։
Մի պահ պատկերացնում եմ, թե ինչ կլիներ իմ հետ, եթե , օրինակ, թեկուզ ֆեյսբուքով հրապարակային նմանատիպ ինֆորմացիա գրեի, որ մեր առաջնագծում ունենք հարյուրավոր անանցանելի, փակ դիրքեր...
Իմ հասցեով համապատասխան կառույցի կողմից կգար ծանուցում կամ իրենք անձամբ «շնորքով կներխուժեին», հատուկ կարևորության գաղտնիք հայտնելու համար կձերբակալեին ու.... շոուն պատրաստ կլիներ...
Եսիմ, մտածում եմ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shirazkhach/posts/pfbid0o7JPQ5PUSt5iiMaJfLWaSe1bwXRT7JT2fQ8FJRm5NW41s81ia1bwfQGLNm43N7Gul
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել