Hraparak.am-ը գրում է․

«Հայկական Երազանք» կուսակցությունը և «Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորումը այժմ ակցիա են իրականացնում Մայր Աթոռի բակում:


«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ տարիներ շարունակ տարվող  տարաբնույթ պայքարը, սադրիչ գործողությունները վերջին շրջանում թևակոխել են առավել բացահայտ ու ագրեսիվ փուլ: Բանը հասավ նրան, որ խափանվեց տարիներ շարունակ Հանրային հեռուստաալիքով Ամենայն Հայոց Հայրապետի ամանորյա ուղերձի հեռարձակման ավանդույթը: Որոշակի ուժեր և անհատներ խնդիր են դրել ոչ միայն նսեմացնել եկեղեցու դերը հայոց իրականության մեջ, այլև այն հավասարեցնել Հայաստանում գործող տասնյակ կրոնական կազմակերպություններին:
Ինչպես դարեր ի վեր, այսօր ևս եկեղեցին լինելու է հայության միավորման և ապագա հաղթանակների կերտման լավագույն կենտրոնը»,- ասում են ակցիայի մասնակիցները:

Սա աջակցության ակցիա է, որդիական խոնարհում՝  եկեղեցու կողքին այս դժվարին ժամանակներում կանգնելու ու միավորվելու համար»,- ասում են նրանք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել