Սերժ Սարգսյան։ Ռազմաքաղաքական գործիչ, ով հստակ ընդգծեց, որ միջազգային ասպարեզում իր երկիրը պետք է սեփական արտաքին քաղաքականությունը վարի։ Նա կարողացավ ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, նրա շնորհիվ սկսվեցին հիմնավոր քաղաքական գործընթացներ։ Հայաստանը վարում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն բոլո՛ ր ուղղություններով, ուներ լավ հարաբերություններ բոլո՛ ր կարեւոր կենտրոնների հետ։ Նախագահի պաշտոնավարման հենց երկրորդ օրը՝ ձևավորվեցին գլխավոր ուղղություններն ու սկզբունքները, որոնք պետք է դառնային արտաքին քաղաքականության հիմնասյուները։ «Իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու» այսպիսի մեսիջով հանդես եկավ Սերժ Սարգսյանը, որը պետք է լուրջ դեր խաղար արտաքին քաղաքականության հայեցակարգում։ Հայաստանի քաղաքականությունը, եղել է բավականին հավասարակշռված, Հայաստանը եղել է կայուն, վստահելի գործընկեր աշխարհաքաղաքական բոլո՛ր խաղացողների համար ի շնորհիվ համբերատար բանակցողի։ Հայաստանը իր արտաքին քաղաքականության առանցքային խնդրի` ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նպատակով շարունակել է համատեղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ։
Տասը տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 16 պետությունների հետ: Հիմնել է 15 դեսպանություն եւ 4 գլխավոր հյուպատոսություն, երկու ներկայացուցչություններ միջազգային կազմակերպություններում, Հայաստանում բացվել են 9 դեսպանություններ եւ 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ: 2009 թվականին հիմնադրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը:
Ստորագրվել է մոտ ինը հարյուր միջազգային պայմանագիր: Նախագահի մակարդակով կատարվել է շուրջ երկու հարյուր օտարերկրյա այց, Հայաստան են այցելել հիսուն պետությունների ղեկավարներ:
Ստեղծվել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, որը առաջին անգամ միավորեց աշխարհի ամբողջ հայությանը՝ մեկ կառույցի տակ։ Միջազգային հարաբերություններում մեր պետությունն ընկալվում էր ոչ միայն որպես հայ ժողովրդի շահերի, այլեւ համամարդկային արժեքների պաշտպան:
Հայաստանը անցյալը ճանաչել պահանջողից վերածվեց ապագայում կորուստներ կանխարգելողի և հենց այս տրամաբանությունն էր , որ Հայաստանը դարձրեց երկիր, ուր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելեց բացառիկ երկար, եռօրյա օրակարգով ու հատուկ անվանումով առաքելությամբ՝ ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր։
Եվ այսօր, երբ մենք ընդունել ենք դարաշրջանի գոյի մարտահրավերները, որտեղ որոշվում է մեր ազգային արժեքների և ազգի պահպանման կարևոր խնդիրները, արդյունավետ ու իրատեսական քաղաքականություն վարելու համար եւս մեկ անգամ համոզվում ենք, որ Սերժ Սարգսյանը այն միակ պետական գործիչն է, ում ներկայությունը երկրի ղեկին Հայաստանի բարեհաջող գոյության միակ երաշխիքն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3505978606382409/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել