Lurer.com-ը գրում է.

Բաքվում փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ մարդու դի, հայտնել են Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Սպուտնիկ Ադրբեջանի» հաղորդմամբ՝ կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 24 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ 6 տուժած առաջնային բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս է գրվել, մնացածի բուժումը շարունակվում է։ Նրանք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը կայուն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել