Ադրբեջանի նախագահը` Ֆրանսիայի նկատմամբ չկշռադատված գործողությունների ֆոնին, հայտարարում է, որ Փարիզը Հայաստանին պատրաստում է պատերազմի:
Փաստացի իր ագրեսիան հետագայում արդարացնելու նպատակով Ադրբեջանը 2 խնդիր է լուծում` Ֆրանսիայի դեմ հակաքարոզչության շրջանակներում վերջինիս պատերազմ հրահրող որակում, իսկ իր` պատերազմի գնալու հնարավոր նախաձեռնությունն, ի սկզբանե Հայաստանի «գրպանը գցում»:
Ադրբեջանի` օրը մեջ Հայաստանի իշխանությանը «շառով տալու» և քոթակելու պայմաններում, փաշինյանական խմբակի տարբեր դեմքեր, շառից-փորձանքից հեռու լոգիկայի ներքո, երկրի ներսում արհեստական օրակարգեր են մտածում, փորձում դաշտը լցնել աղբով:
Մեկ քաղաքապետարանն է թեման իր վրա քաշում, մեկ մայրուղուց վաղուց «աբոչինա» շուռ տված անդրանիկքոչարյանական զանգվածն է իր հանձնաժողովն այս կամ այն կողմ անում, մեկ ինչ-որ 0-ական նշանակության միջադեպ են առաջին պլան բերվում: Մի խոսքով, շարքը երկար է:
Դե թող Ադրբեջանն անթաքույց սպառնա պատերազմով, մեկ է` սրանք էլ ստեղից գոռում են` մենք գնում ենք խաղաղության ճանապարհով:
Իսկ թե որն է սրանց դրոշակ դարձած «խաղաղությունը», արդեն բոլորը գիտեն` մահ ու հայրենազրկություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0XyFLAkCfe4Z76N1XLSry4RrFgtA4qjJEm7TxbA5uRjzuxMgY9nztnS45ENBRKCUml
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել