Hraparak.am-ը գրում է․

Պաշտպանության և անվտանագության հանձնաժողովում քննարկվում է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ երկորդ ընթեցմամբ։


Հայկ Սարգսյանը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրեական պատասխանատվությունից: Օրինակ՝ կարող է նաև չվճարել և 24 ամիս ծառայել բանակում։

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ ամբողջովին կիսելով պատգամավորի մտահոգությունը, այդուհանդերձ, օրենքի ոգու հետ համաձայն չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել