Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգելուց հետո առաջին անգամ էի տեսակցության գնում:
Դժվար է պատկերացնել, որ Արմենի նման մարդը նույնիսկ մեկ օր կարող է բանտում անցկացնել, բայց դե իշխանությունն ամեն ինչ իր գարշելի պատկերացումներով է չափում և, ցավոք, Արմենը շարունակում է բանտում մնալ:
Մեկ այլ ՔԿՀ-ում` «Վարդաշենում» այսօր նաև Մամիկոն Ասլանյանին ու Նարեկ Մալյանին եմ տեսակցել:
Ամիսներն անցնում են, իսկ մարդիկ իշխանության քաղաքական վրեժխնդրության հետևանքով դեռ բանտում են:
Այսօր նաև սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ բերման ենթարկված/կալանավորված անձանց գործով դատական նիստն էր, որով 11 անձ է անցնում` ճնշող մեծամասնությունը 18-19 տարեկան երիտասարդներ են:
Այս մարդիկ իրենց արդար պահանջը ձևակերպելիս ու իրենց հայրենիքի հետ տեղի ունեցածի հետ չհամակերպվելով բախվել են պետական բութ մեքենային, որի հետևանքով մի մասը նստած է, մի մասը` տնային կալանքում կամ վարչական հսկողության տակ` կարված գործի ներքո:
Բռնատիրության բաստիոնի վերածված Հայաստան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0oUNdvqeyDxsZgxmp3YN9ELytJkfZoN8qNuVSBzLLo8Vsqyuj6486aQxV1xQSCT2Cl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել