Եվ այսպես, դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կրկին կիրառել կալանավորումը։
Այն, որ սա դահիճների իշխանություն է և իրենց ասոցացումը բռնության և արյան հետ է, արդեն բոլորը գիտեն:
Գեներալին հենց այնպես 9 ամիս արդեն պահել են բանտում, ևս մեկ ամիս` վարչական հսկողության տակ, սակայն իշխանության սիրտը բանտ է ուզում, որտեղ վաղ թե ուշ հայտնվելով բոլոր այն անձինք, ովքեր Փաշինյանի հանձնարարականով ու նրա տրամադրությամբ մարդկանց վրա գործեր են կարել ու բանտ ճանապարհել:
Սրանց քիչ է Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, արցախցի երիտասարդների բանտում գտնվելը և, հիմա, կրկին փորձում են բանտերը համալրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0rZaxoiFqAGMm1PCidVt7QntpkazFAEVtZWdiD6GeapVMzxhf6wZzCXJsAMU6tmJal
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել