Երևանի ավագանու կողմից հաստատված բյուջեի վերաբերյալ օրերս «ԼՈՒՅՍ» հիմնադրամը մի վերլուծական էր ներկայացրել՝ արձանագրելով խայտառակ պատկեր: Մասնավորապես՝ պարզվել էր, որ 2024-ին նախորդ տարիների համեմատությամբ Երևանի քաղաքապետարանի պարգևատրումների ֆոնդն աննախադեպ աճ է գրանցել. պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների մեծությունը 2024-ի բյուջեում 2023-ի համեմատ ավելացել է 86.6%-ով, իսկ 2022-ի հաստատված բյուջեի ցուցանիշին այն արդեն գերազանցելու է մոտ 3 անգամ:
Գաղտնիք չէ, որ քաղաքի բյուջեի մի ահռելի մաս ձևավորվում է երևանցիների գրպանն ուղղակիորեն մտնելու միջոցով: Դրա ամենավառ օրինակը կայանատեղիների վերաբերյալ վերջին որոշումն էր: Որոշում ընդունողների հաշվարկն իրականում ոչ թե Կենտրոնը կամ Արաբկիրը բեռնաթափելն է, այլ՝ այն, որ ցանկացած դեպքում մեքենայատերերը ստիպված են լինելու իրենց մեքենաները կայանել անցյալի նման՝ ուղղակի դրա համար վճարելով մի քանի անգամ ավելի թանկ:
Սեփական ենթականերին գյուռ-գյուռ պարգևատրելու Ավինյան Տիկոյի մոլուցքը միանգամայն բացատրելի է. փող է, որ հոսում է, եկամուտ է, որ գալիս է, իսկ քանի որ մեծ փողերի հետ վարվեցողության ՔՊ-ական կանոնը «շատ եկամուտ=շատ պարգևավճարն» է, ուստի բնական է, որ պարգևավճարների չափը պետք է այսքան մեծանա: Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը դարձել է փող տպելու ու դրանք մսխելու անիմաստ հիմնարկ, որի եկամտի հիմնական աղբյուրը շարքային երևանցու գրպանն է:
Իսկ գուցե այդ անհատակ միլիարդների մի մասով արժեր հոգալ Հայաստան բռնագաղթած կարիքավոր արցախցիների առաջին անրաժեշտության պետքերը…

Նյութի աղբյուր՝ https://t.me/c/1980792242/94
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել