Երեկվանից ոմանք սուր քննադատության են ենթարկում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին ու ՀՅԴ-ին առհասարակ՝ Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և դաշնակցության դիրքորոշումով այս հարցում: Հիշեցնեմ, որ Ռուստամյանը հայտարարել էր, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալը չէր կաշկանդելու ՀՅԴ-ին...
Էհ մարդը ճիշտ էլ ասել ա, ինչո՞ւ և ինչո՞ւմ պետք է կաշականդվի ՀՅԴ-ն Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալոււց հետո: Ոնց հաճախորդ կուսակցություն կար, այնպես էլ շարունակելու է մնալ ու պայքարի զուտ իր 5 տոկոս էլեկտորատը չկորցնելու համար: Քննադատությունը տեղին կլիներ, եթե ՀՅԴ-ն գոնե կոալիցիայից դուրս գալուց հետո ընդդիմադիր ուժի իմիտացիա աներ, բայց դե, ինչպես տեսանք, նախընտրական հռետորիկայից այս կողմ գործը չգնաց, իսկ քանի որ ՀՅԴ-ի թափը լրիվ է կոտրվել, իշխանություններն անգամ նախարարական պորտֆել չուզեցան տալ դաշնակներին, ուստի կոալիցիա մտցնելն էլ իմաստ չուներ: Այլ կերպ ասած` ՀՅԴ-ն այսօր նույն ՕԵԿ-ն է, ուղղակի մի քիչ ավելի ռազմահայրենասիրական կեղծ շղարշով:



