Թուրքերի հետ խաղաղ ապրելու հարցում Սյամոն անբնական շահագրգռվածություն է ցուցաբերում, և դա փաստ է: Այս թեմայի վերաբերյալ ամենաշատ խոսողը հենց նա է, նա է, որ հավատում է հայ-ադրբեջանական խաղաղ գոյակցութանը, նա է, որ իբր հավատում է բանականությանը:
Բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ բանականության վրա է Սյամոն հույս դրել, Իլհամի, թե՞ անբանական Նիկոլի, իսկ գուցե սեփական բանականությունն է հույսը, որից նա միշտ էլ զուրկ է եղել՝ խելքը տված ձվերին:
Այդ խաղաղությունը պրակտիկորեն այսօր անհնար է, և դա փաստ է. թուրքի ստրատեգիական ծրագիրը «Արևմտյան Ադրբեջանի» հողերն իրենով անելն է, ուստի որքան էլ Սյամոն այստեղ իրենից իմաստուն սարքի, մեկ է՝ թուրքը գալու է ու Սյամոյի բերանը տալու է:
Սյամոն նմանատիպ հայտարարություններով փորձում է ինքնափիառվել, իբր նոր իդեա է հայտնաբերել, իբր մթության մեջ լույս է վառել: Բայց նա չի հասկանում, որ իր գլխի ձևը մարդկանց լավ բան չի հուշում. աշխարհաքաղաքականությունը՝ ո՞ւր, անկիրթ, անուսում գյադեն՝ ո՞ւր…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել