Մինչ Նիկոլն այստեղ փորձում է Արցախի ոչնչացման մեղքը բարդել սրա-նրա վրա՝ ինքն իրեն ցինիկաբար արդարացնելով, Բաքուն, առերևութաբար խաղաղությունից խոսելով, իրականում պատրաստվում է Հայաստանը պայթեցնել:
Մասնավորապես՝ Իլհամի օգնական Հաջիև Հիքմեթի՝ Կովկասում հաշտության ձգտող Վաշինգտոնի առջև պայմաններ դնելուն զուգահեռ (նման կերպ ազերիները փորձում են վիժեցնել արևմտյան հարթակներում բանակցային պրոցեսը) ակտիվացել է Ադբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարով Թոֆիգը՝ ֆեյսբուքյան միկրոբլոգի էջում ներկայացնելով այն երկու ռազմավարական խնդիրները, որոնք դրված են Ադրբեջանի առջև: «Ապահովել արտատարածքային հաղորդակցություն պետության երկու մասերի՝ Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև, ապահովել հասանելիություն դեպի Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրամբարի՝ Գոյչա լճի արևելյան ափ: Բոլշևիկների նվերները՝ Հայաստանին պետք է բոլշևիկների հետ միասին նետել պատմության աղբանոցը»,-հայտարարել է Թոֆիգը:
Թոֆիգի սպառանլիքներում նկատվում է Նիկոլի հարցազրույցի աղդեցությունը. Թոֆիգը յոթգլխանի չէր, որ առանց արտաքին աջակցության նման բան գրեր այն էլ մի փուլում, երբ Արևմուտքը կարծես թե հանդես է գալիս քիչ թե շատ հայամետ դիրքերից՝ճնշելով Ադրբեջանին (համենայն դեպս՝ արտաքնապես այդպես է թվում): Թոֆիգին Հյուսիսի՞ց են հուշել՝ ինչպես սպառնալ ՌԴ-ին իբր հարվածել փորձող Նիկոլին՝ թուրք-ադրբեջանական ձվերով սեփական շուկան ողողելուն զուգահեռ: Չմոռանանք, որ Ալեքսանդրապոլի տխրահռչակ պայմանգրով Հայաստանի տերիտորիան մոտ 3 անգամ նվազ էր ներկայիս տարածքից: Հնարավոր է՝ Թոֆիգի շուրթերով Մոսկվան է Երևանին սպառնում, որ եթե թեքվի Արևմուտք, ապա առնվազը Գեղարքունիքը, Սյունիքն ու Վայոց Ձորը կնվաճի «ռուսասեր» Ադրբեջանը՝ «արևմտամետ» Երևանին պատժելու:
Մյուս կողմից՝ պետք է Թոֆիգին հարց ուղղել՝ իսկ «Ադրբեջան» անվամբ պետություն այս տարածաշրջանում գոյություն կունենա՞ր, եթե չլինեին անիծված բոլշևիկները: Հետևաբար՝ նրանց պատմության աղբարոցում տեղավորող թուրքը պետք է հասկանա, որ այդպիսով աղբանոց է ուղարկում նաև Ադրբեջան պետությունը, եթե, իհարկե, երկակի ստանդարտների հետ բախման դժբախտություն չունենանք:

Նիկոլի՝ սեփական վախերից ու հավակնություններից բխող աշխարհաքաղաքական խաղը Հայաստանը կարող է դարձնել մի քանի հազար քկմ-անոց ռեզերվացիա: Տեսնես դրանից հետո ինչպե՞ս է արդարանալու Նիկոլը, որի աչքում բացի իրենից մեղավոր են բոլորը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել