Վթարի է ենթարկվել Եվլախ-Աղդամ-Լաչին ճանապարհով դեպի Ստեփանակերտ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը տեղափոխող ավտոբուսը: 

6 հոգի տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել, այդ թվում Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Էլխան Սամեդովը և փոխնախագահ Ասլան Շախգյալդիևը։ Սամեդովին վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Թուրքիա, մյուսներին՝ Բաքու։

Ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը ուղևորվում էր օկուպացված Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին պետք է կայանար Ադրբեջանի գավաթի 1/8 եզրափակիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել