Վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուսը. լիգայի նախագահը ծանր վիրավոր է (Video)


15:13 , 16 դեկտեմբեր, 2023

Վթարի է ենթարկվել Եվլախ-Աղդամ-Լաչին ճանապարհով դեպի Ստեփանակերտ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը տեղափոխող ավտոբուսը: 

6 հոգի տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել, այդ թվում Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Էլխան Սամեդովը և փոխնախագահ Ասլան Շախգյալդիևը։ Սամեդովին վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Թուրքիա, մյուսներին՝ Բաքու։

Ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը ուղևորվում էր օկուպացված Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին պետք է կայանար Ադրբեջանի գավաթի 1/8 եզրափակիչը։