Սյամոն չի դադարում առաջ մղել արցախցիների խնդիրներով զբաղվող առանձին մարմնի ստեղծման գաղափարը: Նրա պրոպագանդիստները ցանկացած առիթի դեպքում բարձրացնում են այդ հարցը՝ փորձելով հիմնավորել, թե հատկապես ինչու են դրան կողմ հանդես գալիս:
Հարց է առաջանում՝ Սյամոյի կողմից այս թեման անընդհատ «ծամելը» ինչի՞ հետևանք է, Արցախիցների շրջանում նմանատիպ մարմնի ստեղծման գաղափարն ընկալելի ու ընդունելի դարձնելու ձգտմա՞ն, թե՞ խնդիրը Նիկոլն է, որ առայժմ կարծես չի շտապում ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք Սյամոյին հույս կտային՝ արցախցիներին ցուցաբերվելիք օգնության անվան տակ լուրջ փողեր բռնել:
Սյամոն, օրինակ, հայտարարել է, թե իշխանություններն առայժմ հակված չեն իր առաջարկներն ընդունել ու փողերի լվացման համար նախատեսված մարմին ստեղծել: Բայց խնդիրն այն է, որ եթե նույնիսկ ՔՊ-ն հակված էլ լիներ՝ Սյամոյին ընդառաջելու, դրա համար լեգիտիմ հիմքեր էին պետք, որոնցից մեկը կարող է լինել ասենք Արցախի պետական ինստիտուտների ոչնչացումը, լուծարումը: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, դժվար կլինի իշխանությունների համար հիմնավորել, թե ինչու են Սյամոյի համար նոր օֆիս բացում, եթե կա ասենք Արցախի կառավարություն, որ պատրաստ է լծվել խնդիրները լուծելու գործին՝ նույնիսկ Նիկոլին չհակադրվելու գնով:
Սյամոյի ապագան պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ վերջնականապես պարզ կդառնա, թե ինչ ճակատագրի են արժանանալու Արցախի պետական ինստիտուտները: Քանի դեռ դրանք գոյություն ունեն, Սյամոյի գործը բարդ է, ինչի պատճառով էլ ողջ սյամոյական պրոպագանդան այժմ լծված է այդ պետական ինստիտուտների վարկաբեկման գործին՝ դրանց որպես այլընտրանք ներկայացնելով պ*ց ծծող Սյամոյին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել