Այն իշխանությունը, որն այսպիսի թեթևությամբ, իսկ ոմանց դեպքում` անթաքույց հպարտությամբ է խոսում Արցախի հանձնման կամ դրա ադրբեջանական պատկանելիության մասին, անթաքույց կամ քողարկված ձևով նույն վերաբերմունքն ունի նաև Հայաստանի տարբեր մարզերի նկատմամբ:
Արցախի հարցը հենց այնպես փակել հնարավոր չէ, Արցախում ծնված ու մեծացած, խոր արմատներ ունեցող արցախցուն որևէ մեկը չի կարող պարտադրել մոռանալ Արցախն ու չերազել, չձգտել Արցախ վերադառնալու մասին:
Նույնը վերաբերվում է աշխարհի ցանկացած կետում ապրող այն հայերին, ովքեր Արցախը մեր հայրենիքի մի հատվածն են համարում և գիտակցում են մեր հետ տեղի ունեցած մեծ ողբերգության ծանր հետևանքները:
Ի դեպ, Լեհաստանի նորանշանակ վարչապետ Դոնալդ Տուսկին ուղղված այսօրվա շնորհավորանքում, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցնելով դեռ 2020 թվականին վերջինիս ուղղված հորդորները, նշել է, որ հիմնախնդիրը լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02ZLQYPpFyrKkSnHyG85YUgA5PpLaRC7g7sgMuRqkBTcQZ48DzLcarUJzWBco4s1bcl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել